«Ուդինեզեի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվադոլինն արժանացել է «Ոսկե նստարան» մրցանակին, որը շնորհվում է Իտալիայի առաջնության լավագույն մարզչին, հայտնում է Football Italia-ն։
«Ես շատ հուզված եմ։ Չէի սպասում, որ կարժանանամ այս մրցանակին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուդինեզեին» եւ բոլոր ֆուտբոլիստներն։ Այս հաղթանակը նվիրում եմ նրանց եւ ծնողներիս»,- նշել է Գվադոլինը։
A Սերիայի լավագույն մարզիչը որոշվում է քվեարկությամբ, որին մասնակցում են մարզիչները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում