21:56  ,  19 հուլիսի, 2014

Դի Մարիան պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան ֆրանսիական ՊՍԺ-ի հետ փոխհամաձայնության է եկել անձնական պայմանագրի կետերի հարցում:

L’Equipe-ի համաձայն՝ Ֆրանսիայի չեմպիոնը Արգենտինայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ, ինչը 3 միլիոնով ավելի է նրա այժմյան աշխատավարձից:

ՊՍԺ-ին մնում է միայն պայմանավորվել Արքայական ակումբի հետ: «Ռեալը» Դի Մարիայի համար պահանջում է 50 միլիոն եվրո:

Արգենտինացին 2010-ից է խաղում «Ռեալում»: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում