«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը վթարի է ենթարկվել Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ Մրցանակի որակավորման փուլում, հաղորդում է Daily Mail-ը:
Առաջին հատվածի 13-րդ րոպեին բրիտանացու բոլիդը խնդիրներ է ունեցել արգելակման հետ կապված: Դրա պատճառով բոլիդը դուրս է եկել մրցուղուց՝ բախվելով արգելապատնեշին: Հեմիլթոնը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ բոլիդից հեռացել է ինքնուրույն:
Որակավորման փուլում հաղթել է «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը: Նրան հաջորդել են «Ուիլյամսի» ներկայացուցիչներ Վալտերի Բոտասն ու Ֆելիպե Մասան, իսկ Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը ցուցադրել է 6-րդ արդյունքը:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի 
13:11 , 5 նոյեմբերի