Հեմիլթոնը վթարի է ենթարկվել Գերմանիայում (ֆոտո)

18:33   19 հուլիսի, 2014

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը վթարի է ենթարկվել Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ Մրցանակի որակավորման փուլում, հաղորդում է Daily Mail-ը:

Առաջին հատվածի 13-րդ րոպեին բրիտանացու բոլիդը խնդիրներ է ունեցել արգելակման հետ կապված: Դրա պատճառով բոլիդը դուրս է եկել մրցուղուց՝ բախվելով արգելապատնեշին: Հեմիլթոնը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ բոլիդից հեռացել է ինքնուրույն:

Որակավորման փուլում հաղթել է «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը: Նրան հաջորդել են «Ուիլյամսի» ներկայացուցիչներ Վալտերի Բոտասն ու Ֆելիպե Մասան, իսկ Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը ցուցադրել է 6-րդ արդյունքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.