Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Քլիվլենդ» ակումբի հարձակվող Լեբրոն Ջեյմսը դարձել է ԱՄՆ-ի ամենաճանաչված մարզիկը, հաղորդում է ESPN-ը։
Այդպիսի արդյունք է գրանցվել Harris Poll-ի անցկացրած հարցման ժամանակ։ Նա շրջանցել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին, ով ավարտել է կարիերան։
Երրորդ տեղում է բեյսբոլիստ Դերեկ Ջիտերը, չորրորդում ՖԱԼ-ի խաղացող Պեյտոն Մենինգը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Լոս Անջելես Լեյքերսի» պաշտպան Կոբի Բրայանտը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում