10:14  ,  12 հուլիսի, 2014

Հայաստանի հավաքականը ժամանեց Հունգարիա

3x3 բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ժամանել է Հունգարիայի Վեսպրեմ քաղաք: Հուլիսի 12-ին Վեսպրեմի հարեւանությամբ գտնվող Զանկա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի 3x3 բասկետբոլի առաջնության ընտրական փուլը:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու Ալեքսանդր Դիրացույանը, Արտյոմ Շախնազարովը, Վյաչեսլավ Ալեքսեեւը (Միսակորձյան) եւ Կոնստանտին Միրզոյանցը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը:

11 հավաքականներ պայքարելու են եզրափակիչի 5 ուղեգրերի համար: Հայաստանի հավաքականը  B ենթախմբում է, որտեղ ընդգրկված են վեց հավաքականներ.

B ենթախումբ
Հայաստան
Լիտվա
Գերմանիա
Իսրայել
Սլովակիա
Շվեյցարիա

Հայաստանի հավաքականի խաղացանկը
12-ը հուլիսի
10:40               Հայաստան - Լիտվա
12:40               Սլովակիա - Հայաստան
16:20               Հայաստան - Գերմանիա
18:00               Իսրայել - Հայաստան

13-ը հուլիսի
10:00               Շվեյցարիա - Հայաստան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English