10:14 12 հուլիսի, 20143x3 բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը ժամանել է Հունգարիայի Վեսպրեմ քաղաք: Հուլիսի 12-ին Վեսպրեմի հարեւանությամբ գտնվող Զանկա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի 3x3 բասկետբոլի առաջնության ընտրական փուլը:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու Ալեքսանդր Դիրացույանը, Արտյոմ Շախնազարովը, Վյաչեսլավ Ալեքսեեւը (Միսակորձյան) եւ Կոնստանտին Միրզոյանցը, հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը:
11 հավաքականներ պայքարելու են եզրափակիչի 5 ուղեգրերի համար: Հայաստանի հավաքականը B ենթախմբում է, որտեղ ընդգրկված են վեց հավաքականներ.
B ենթախումբ
Հայաստան
Լիտվա
Գերմանիա
Իսրայել
Սլովակիա
Շվեյցարիա
Հայաստանի հավաքականի խաղացանկը
12-ը հուլիսի
10:40 Հայաստան - Լիտվա
12:40 Սլովակիա - Հայաստան
16:20 Հայաստան - Գերմանիա
18:00 Իսրայել - Հայաստան
13-ը հուլիսի
10:00 Շվեյցարիա - Հայաստան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.