16:10  ,  5 հուլիսի, 2014

Արթուր Սարկիսովն ու Արթուր Մինոսյանն ընտրել են համարներ

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ֆուտբոլիստներն ընտրել են համարները, որոնցով հանդես կգան նոր մրցաշրջանում, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կխաղա 7 համարի մարզաշապիկով, իսկ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը՝ 17 համարով:

Հիշեցնենք, որ «Վոլգան» Ռուսաստանի առաջնությունում գրավեց 15-րդ տեղը եւ դուրս մնաց Պրեմյեր լիգայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում