01:11  ,  1 հուլիսի, 2014

Յուրա Մովսիսյանը խաղադաշտ կվերադառնա 2 ամսից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Հռոմում անցել է աջ ծնկահոդի արտրոսկոպիա:

26-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի մոտ 2 ամիս, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ծնկահոդի ցավեր էր ունեցել հունիսի 6-ին կայացած Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարի: Սեպտեմբերի սկզբնամասում Հայաստանի հավաքականը մեկնարկելու է Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում