01:11 1 հուլիսի, 2014Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Հռոմում անցել է աջ ծնկահոդի արտրոսկոպիա:
26-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի մոտ 2 ամիս, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը ծնկահոդի ցավեր էր ունեցել հունիսի 6-ին կայացած Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարի: Սեպտեմբերի սկզբնամասում Հայաստանի հավաքականը մեկնարկելու է Եվրո-2016-ի ընտրական փուլում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.