Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող մրցաշարի 8-րդ տուրից հետո վաստակել է 6,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Վերջին տուրից առաջ Գաբուզյանը մեկ միավորով առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող մրցակցից։
Այսպիսով, հայ շախմատիստին մրցաշարում հաղթելու համար բավական կլինի նույնիսկ ոչ ոքին։
Ռուսաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Ռոման Հովհաննիսյանը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում մեկնարկած մրցաշարում երկու տուրից հետո ունի երկու միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Կարեն Մովսիսյանը վաստակել են մեկակական միավոր, փոխանցում է Armchess-ը։
(Լուսանկարում Հովհաննես Գաբուզյանն է)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի