11:10  ,  24 հունիսի, 2014

Ռադամել Ֆալկաոն կտեղափոխվի «Ռեալ»

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունից հետո կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող, հաղորդում է BeIN Sports-ը։

Պարբերականի համաձայն՝ 27-ամյա կոլումբացին արդեն համաձայնության է եկել Արքայական ակումբի հետ եւ թիմը կփոխի ԱԱ-ից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ Ֆալկաոն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել աշխարհի առաջնությանը։

Նախորդ մրցաշրջանում նա «Մոնակոյում» անցկացրած 17 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում