«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունից հետո կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող, հաղորդում է BeIN Sports-ը։
Պարբերականի համաձայն՝ 27-ամյա կոլումբացին արդեն համաձայնության է եկել Արքայական ակումբի հետ եւ թիմը կփոխի ԱԱ-ից անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ Ֆալկաոն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել աշխարհի առաջնությանը։
Նախորդ մրցաշրջանում նա «Մոնակոյում» անցկացրած 17 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում