Մախաչկալայի «Անժիի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է վիրահատության, վերականգնողական փուլի, ինչպես նաեւ կարիերան շարունակելու տարբերակների մասին։
«Վիրահատությունս լավ է անցել: Այժմ գտնվում եմ վերականգնողական փուլում: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, բայց դեռ չեմ մարզվում: Չգիտեմ, երբ կսկսեմ մարզումներս:
Ինչ վերաբերում է ապագայիս, ապա դեռ չգիտեմ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս՝ կմնամ «Անժիում», թե կտեղափոխվեմ այլ ակումբ: Չգիտեմ, թե երբ կկարողանամ այդ հարցին պատասխանել: Ինքս սպասողական վիճակում եմ»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ենթարկվել էր կույր աղիքի վիրահատության, ինչի պատճառով չէր մասնակցել հունիսի 6-ին Մայնցում կայացած Գերմանիայի դեմ ընկերական խաղին։
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի
16:11 , 11 նոյեմբերի 
15:01 , 11 նոյեմբերի
14:05 , 11 նոյեմբերի