18:19  ,  16 հունիսի, 2014

Միխայել Շումախերը Լոզանի համալսարանական հիվանդանոցում է

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը արհեստական կոմայից դուրս գալուց հետո Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանական հիվանդանոց: Շումախերին հատկացվել է առանձին հարկաբաժին, որպեսզի լավագույն կերպով պաշտպանվի նրա անձնական տարածությունը: Այդ մասին շվեյցարական SDA լրատվական գործակալությանը հայտնել է հիվանդանոցի մամուլի քարտուղարը:

«Լրագրողներին խնդրում ենք հարգել Շումախերի անձնական կյանքը: Նրան հատկացվել է առանձին հարկաբաժին, որպեսզի ոչ ոք եւ ոչինչ չխանգարի նրա ապաքինմանը»,- ասել է հիվանդանոցի ներկայացուցիչը:

2013թ. դեկտեմբերի 29-ին Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով գանգուղեղային լուրջ վնասվածք ստանալուց հետո Միխայել Շումախերը կոմայի մեջ էր մինչեւ հունիսի 16-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում