23:33  ,  14 հունիսի, 2014

«Միլանի» նախկին մարզիչին առաջարկել են գլխավորել Ղազախստանի հավաքականը

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել ֆուտբոլի Ղազախստանի ազգային հավաքականը, հաղորդում է Football Italia-ն:

Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկ է արել իտալացի մասնագետին: Պայմանները հայտնի չեն: Առաջիկայում Ալեգրին կբանակցի ղազախների հետ:

Մասիմիլիանո Ալեգրին «Միլանը» գլխավորել է 2010-2014-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում