11:05  ,  13 հունիսի, 2014

Norway Chess 2014. Լեւոն Արոնյան vs Վեսելին Տոպալով

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի 9-րդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 3.5 միավոր։ Բուլղարացի գրոսմայստերը չորս միավորով բաժանում է 4-ից 6-րդ տեղերը:

9-րդ տուրում կմրցեն նաեւ Կարուանան ու Կարյակինը, Գրիշչուկն ու Կրամնիկը, Սվիդլերն ու Գիրին, Ագդեստեյնն ու Կարլսենը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը վերջին տուրից առաջ զրկվել էր մրցաշարում հաղթելու հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով