11:05 13 հունիսի, 2014Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի 9-րդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 3.5 միավոր։ Բուլղարացի գրոսմայստերը չորս միավորով բաժանում է 4-ից 6-րդ տեղերը:
9-րդ տուրում կմրցեն նաեւ Կարուանան ու Կարյակինը, Գրիշչուկն ու Կրամնիկը, Սվիդլերն ու Գիրին, Ագդեստեյնն ու Կարլսենը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը վերջին տուրից առաջ զրկվել էր մրցաշարում հաղթելու հնարավորությունից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.