21:33  ,  12 հունիսի, 2014

Norway Chess 2014. Լեւոն Արոնյանը դարձյալ չհաղթեց

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը եւ իտալացի Ֆաբիանո Կարուանան ոչ ոքիով բաժանվեցին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում: Հայաստանի հավաքականի առաջատարը խաղում էր սպիտակներով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլում:

ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի խաղաց ռուս Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ մեկական միավոր զիջում է ընթացիկ առաջատարներ Կարլսենին ու Կարուանային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում