09:12  ,  9 հունիսի, 2014

«Ֆլումինենսե» - Իտալիա. Իմոբիլե՝ հեթ-տրիկ, Ինսինյե՝ դուբլ

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը Բրազիլիայում կայացած ընկերական խաղում 5։3 հաշվով հաղթեց «Ֆլումինենսեին»։

Իտալացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն, դուբլ ձեւակերպեց իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեն։

Այս հանդիպումը վերջինն էր Չեզարե Պրանդելիի թիմի համար հունիսի 12-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությունից առաջ։ 

Ընկերական խաղ

«Ֆլումինենսե» - Իտալիայի հավաքական՝ 3։5

Չիքինյո, 25, Կարլինյոս, 37, Մաուրիսիո Կարվալյո, 64 - Չիրո Իմոբիլե, 31, 53, 54, Լորենցո Ինսինյե, 24, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս