20:22 7 հունիսի, 2014Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչում աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ծանրագույն պայքարում հաղթեց ռումինուհի Սիմոնա Հալեպին։
Ռուսաստանի առաջին համարը դժվարին հաղթանակ տարավ երեք սեթում՝ 6։4, 6։7, 6։4։ Շարապովան եւ Հալեպը հանդիպել են չորս անգամ եւ հաղթող է դուրս եկել միայն ռուս թենիսիստուհին։ Սա Շարապովայի երկրորդ հաղթանակն էր Ֆրանսիայի բաց առաջնությունում։
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում կմրցեն աշխարհի լավագույն ռակետներ Ռաֆայել Նադալը եւ Նովակ Ջոկովիչը։ Մրցախաղը կկայանա հունիսի 8-ին։
«Ռոլան Գարոս», կանայք, եզրափակիչ
Մարիա Շարապովա (Ռուսաստան) - Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ 6։4, 6։7, 6։4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.