Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարի 5-րդ տուրից հետո վաստակել է չորս միավոր: Նա կեսական միավոր է զիջում առաջատարներին՝ գրոսմայստերներ Բարիս Էսենին (Թուրքիա), Մարտին Կրավցիվին (Ուկրաինա) եւ միջազգային վարպետ Վիտալի Բերնադսկուն (Ուկրաինա): Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանն ունեն 3.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 3 միավոր:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կազան քաղաքում ընթացող Նեժմետդինովի հուշամրցաշարում 6 տուրից հետո վաստակել է 4.5 միավոր: Նա կես միավոր է զիջում ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Կոկարեւին: Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի չորս միավոր, հաղորդում է Armchess-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի