Ալբենա. Հովհաննես Գաբուզյանը հետապնդում է առաջատարներին

16:30   6 հունիսի, 2014

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարի 5-րդ տուրից հետո վաստակել է չորս միավոր: Նա կեսական միավոր է զիջում առաջատարներին՝ գրոսմայստերներ Բարիս Էսենին (Թուրքիա), Մարտին Կրավցիվին (Ուկրաինա) եւ միջազգային վարպետ Վիտալի Բերնադսկուն (Ուկրաինա): Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանն ունեն 3.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 3 միավոր:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կազան քաղաքում ընթացող Նեժմետդինովի հուշամրցաշարում 6 տուրից հետո վաստակել է 4.5 միավոր: Նա կես միավոր է զիջում ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Կոկարեւին: Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի չորս միավոր, հաղորդում է Armchess-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.