10:24  ,  6 հունիսի, 2014

Պաշտոնական. Ալեքսը՝ «Միլանի» ֆուտբոլիստ (ֆոտո)

Բրազիլացի պաշտպան Ալեքսը ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել է «Միլան», հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

Գործարքի ֆինանսական մանրամասները դեռ չեն հրապարակվում։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երկու տարով։

2012 թվականից Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը հանդես է եկել ՊՍԺ-ում, որի կազմում դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն։ Մինչ այդ Ալեքսը խաղացել Լոնդոնի «Չելսիում», հոլանդական ՊՍՎ-ում եւ բրազիլական «Սանթոսում»։

NELLA FOTO: Alex oggi con la maglia rossonera

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում