«Ֆերարին» նախորդ ամիսներին հետաքրքրվել է «Ռեդ Բուլի» նախագծող Էդրիան Նյուիի ծառայություններով: Այժմ «Ֆերարին» մասնագետին առաջարկել է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ֆորմուլա-1-ի սակավաթիվ ավտոարշավորդներ են ստանում նման բարձր աշխատավարձ:
Բացի այդ, Նյուին մեքենաների նախագծման հարցում կունենա երաշխավորված տեխնիկական ազատություն, ինչը սկզբունքային պայման է մասնագետի համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում