«Ֆերարին» 20 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Ռեդ Բուլի» նախագծողին

23:06   30 մայիսի, 2014

«Ֆերարին» նախորդ ամիսներին հետաքրքրվել է «Ռեդ Բուլի» նախագծող Էդրիան Նյուիի ծառայություններով: Այժմ «Ֆերարին» մասնագետին առաջարկել է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ֆորմուլա-1-ի սակավաթիվ ավտոարշավորդներ են ստանում նման բարձր  աշխատավարձ:

Բացի այդ, Նյուին մեքենաների նախագծման հարցում կունենա երաշխավորված տեխնիկական ազատություն, ինչը սկզբունքային պայման է մասնագետի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։