Կապանի «Գանձասարի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հայտնվել է երկու ռուսական ակումբների ուշադրության կենտրոնում, փոխանցում է Championat.com-ը։
Բեգլարյանը ծնվել է Ռուսաստանում եւ «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Հայկական ակումբի կազմում 21-ամյա դարպասապահը հանդես է գալիս 2012 թվականից եւ այնտեղից հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական։ «Գանձասարի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հուլիսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեգլարյանի ծառայություններով են հետաքրքրվում իտալական «Ֆիորենտինան», ավստրիական «Ռեդ Բուլը» եւ բելգիական «Բրյուգեն»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում