Արսեն Բեգլարյանը հետաքրքրել է երկու ռուսական ակումբների

14:47   20 մայիսի, 2014

Կապանի «Գանձասարի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հայտնվել է երկու ռուսական ակումբների ուշադրության կենտրոնում, փոխանցում է Championat.com-ը։

Բեգլարյանը ծնվել է Ռուսաստանում եւ «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Հայկական ակումբի կազմում 21-ամյա դարպասապահը հանդես է գալիս 2012 թվականից եւ այնտեղից հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական։ «Գանձասարի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում  է հուլիսին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեգլարյանի ծառայություններով են հետաքրքրվում իտալական «Ֆիորենտինան», ավստրիական «Ռեդ Բուլը» եւ բելգիական «Բրյուգեն»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։