11:11  ,  20 մայիսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» Վան Գալին կտրամադրի 150 միլիոն ֆունտ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը տրանսֆերների համար կստանա 150 միլիոն ֆունտ ստերլինգ, փոխանցում է The Guardian-ը։

Մանչեսթերցիների ղեկավարությունը հոլանդացի մասնագետին կարգադրել է հաջորդ մրցաշրջանում դառնալ Անգլիայի չեմպիոն։

Վան Գալի գլխավոր տրանսֆերային նպատակներն են «Սաութհեմփթոնի» պաշտպան Լյուկ Շոուն, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Տոնի Կրոսը եւ Արյեն Ռոբենը, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում