Մենք շատ ուժեղ հարգում եւ միշտ սպասում ենք ակումբում Յուրա Մովսիսյանին եւ Իգոր Պիկուշչակին, Թվիթերում գրել է «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին։ Նա անդրադարձել է թիմի նախկին ֆուտբոլիստների վերաբերմունքին «Կրասնոդարի» նկատմամբ։
«Ակումբի մենեջմենթը լավ հարաբերություններ է պահպանում նրանց հետ, եւ նրանք միշտ մեզ գնդակ են խփում։ Բայց գոլերից հետո չեն ուրախանում։ Նրանք իսկական մարզիկներ են»,- գրել է Սերգեյ Գալիցկին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարը» գրավեց 5-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր։ «Սպարտակը» մնաց 6-րդ տեղում եւ առանց եվրագավաթային մրցաշարի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում