11:29  ,  16 մայիսի, 2014

Սերգեյ Գալիցկի. Մենք հարգում եւ միշտ սպասում ենք Յուրա Մովսիսյանին

Մենք շատ ուժեղ հարգում եւ միշտ սպասում ենք ակումբում Յուրա Մովսիսյանին եւ Իգոր Պիկուշչակին, Թվիթերում գրել է «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին։ Նա անդրադարձել է թիմի նախկին ֆուտբոլիստների վերաբերմունքին «Կրասնոդարի» նկատմամբ։

«Ակումբի մենեջմենթը լավ հարաբերություններ է պահպանում նրանց հետ, եւ նրանք միշտ մեզ գնդակ են խփում։ Բայց գոլերից հետո չեն ուրախանում։ Նրանք իսկական մարզիկներ են»,- գրել է Սերգեյ Գալիցկին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարը» գրավեց 5-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր։ «Սպարտակը» մնաց 6-րդ տեղում եւ առանց եվրագավաթային մրցաշարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում