14:15  ,  15 մայիսի, 2014

«Բավարիան» 25 միլիոն ֆունտ կառաջարկի Դավիդ Լուիսի համար

Մյունխենի «Բավարիան» նույնպես միացել է Լոնդոնի «Չելսիի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսի համար պայքարին, փոխանցում է Daily Mail-ը։

Գերմանիայի չեմպիոնը 27-ամյա բրազիլացու համար պատրաստ է վճարել 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ Լուիսի հետ բանակցությունները կարող են հետաձգվել մինչեւ 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտը, քանի որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին չի ցանկանում, որ ֆուտբոլիստները շեղվեն մարզումներից։

Հիշեցնենք, որ Լուիսի ծառայություններով է հետաքրքրվում նաեւ կատալոնական «Բարսելոնան» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում