22:22  ,  12 մայիսի, 2014

Գրիգոր Սահակյանը՝ բրոնզե մեդալակիր

Չեխիայի Տեպլիցե քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը նվաճել է մեկ մեդալ: 81 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության է մատնել հունգարացի Բենչե Բերենիին:

50 կգ քաշային Գոռ Հակոբյանը երրորդ տեղի համար պայքարում պարտվել է թուրք Էմրե Ջելիկին: 55 կգ քաշայիններ Աշոտ Խաչատրյանը եւ Արման Արամիսյանը, 60 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 66 կգ քաշային Կարլեն Ղազարյանը, 73 կգ քաշայիններ Գուրգեն Աբելյանը, Վահե Մովսիսյանը, 90 կգ քաշային Գոռ Գյունաշյանը պայքարն ավարտել են նախնական փուլում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում