22:22 12 մայիսի, 2014Չեխիայի Տեպլիցե քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը նվաճել է մեկ մեդալ: 81 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության է մատնել հունգարացի Բենչե Բերենիին:
50 կգ քաշային Գոռ Հակոբյանը երրորդ տեղի համար պայքարում պարտվել է թուրք Էմրե Ջելիկին: 55 կգ քաշայիններ Աշոտ Խաչատրյանը եւ Արման Արամիսյանը, 60 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 66 կգ քաշային Կարլեն Ղազարյանը, 73 կգ քաշայիններ Գուրգեն Աբելյանը, Վահե Մովսիսյանը, 90 կգ քաշային Գոռ Գյունաշյանը պայքարն ավարտել են նախնական փուլում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.