20:02  ,  12 մայիսի, 2014

Հայ սամբիստները՝ Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնությունը, որին այս անգամ մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային՝ 32 երկիր:

Հայկական սամբոյի պատիվը «Սալա Պոլիվալենտա» մրցապալատում կպահեն ուժեղագույն մարզիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Սպիտակից, Ստեփանակերտից, ովքեր՝ գրեթե առանց բացառության, հանդիսանում են աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ. Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան եւ այլոք:

Մեր պատվիրակության կազմում են մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, հաղորդում է ՀՍՖ-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով