20:02 12 մայիսի, 2014Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնությունը, որին այս անգամ մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային՝ 32 երկիր:
Հայկական սամբոյի պատիվը «Սալա Պոլիվալենտա» մրցապալատում կպահեն ուժեղագույն մարզիկներ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Սպիտակից, Ստեփանակերտից, ովքեր՝ գրեթե առանց բացառության, հանդիսանում են աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթողներ եւ մրցանակակիրներ. Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան եւ այլոք:
Մեր պատվիրակության կազմում են մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, հաղորդում է ՀՍՖ-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.