19:50  ,  10 մայիսի, 2014

Ռոբերտ Լեւանդովսկին` Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին:

Ավարտված առաջնությունում Լեհաստանի հավաքականի ռմբարկուն դարձավ 20 գոլի հեղինակ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Մյունխենի «Բավարիայի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով խփել է 18 գոլ: Բունդեսլիգայից դուրս մնացած «Նյուրնբերգի» եւ Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Յոսիպ Դրմիչը 17 գոլով եզրափակեց լավագույն եռյակը: Մարկո Ռոյսը («Բորուսիա»), Ռոբերտո Ֆիրմինոն («Հոֆենայմ») եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիր կնքած Ադրիան Ռամոսը («Հերտա») դարձել են 16-ական գոլի հեղինակ:

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջնությունն ավարտեց 9 գոլով եւ 9 գոլային փոխանցումով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում լավագույն ռմբարկուի կոչմանը 25 գոլով արժանացել էր Լեւերկուզենի «Բայերի» հարձակվող Շտեֆան Կիսլինգը, իսկ Լեւանդովսկին խփել էր 24 գոլ: Հաջորդ մրցաշրջանում լեհ հարձակվողը խաղալու է Մյունխենի «Բավարիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում