Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակով ավարտեց ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը: Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Բեռլինում 4:0 հաշվով պարտության մատնեց «Հերտային»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման եւ 82-րդ րոպեին խփեց խաղի վերջին գոլը: Մխիթարյանը Գերմանիայի առաջնությունն ավարտեց 9 գոլով եւ 9 գոլային փոխանցմամբ:
«Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով 20 գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Հաջորդ մրցաշրջանում Լեւանդովսկին տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»:
Չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բավարիան» պերուացի Կլաուդիո Պիզարոյի գոլի շնորհիվ Մյունխենում նվազագույն հաշվով հաղթեց «Շտուտգարտին»: Փոխչեմպիոն «Բորուսիայի» եւ «Բավարիայի» պես Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին նաեւ Լեւերկուզենի «Բայերն» ու Գելզենկիրխենի «Շալկեն»: «Նյուրնբերգն» ու Բրաունշվեյգի «Այնտրախտը» դուրս մնացին Բունդեսլիգայից, իսկ 16-րդ տեղը գրաված «Համբուրգն» անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:
Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Հերտա» - «Բորուսիա Դ.»՝ 0:4
Ռոբերտ Լեւանդովսկի, 41, 81, Միլոշ Յոյիչ, 44, Հենրիխ Մխիթարյան, 82
«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 1:0
Կլաուդիո Պիզարո, 90+2
«Բայեր» - «Վերդեր»՝ 2:1
Օմեր Տոպրակ, 32, Սոն Հյոն Մին, 54 – Թեոդոր Գաբրե Սելասիե, 21
«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Մ.»՝ 3:1
Կեւին Դե Բրույնե, 30, Իվան Պերիշիչ, 68, Ռոբին Կնոխե, 81 – Կրիստոֆ Կրամեր, 64
«Շալկե» - «Նյուրնբերգ»՝ 4:1
Լեոն Գորետցկա, 6, Ռոման Նոյշտեդտեր, 40, Յուլիան Դրաքսլեր, 76, Չինեդու Օբասի, 90– Յոսիպ Դրմիչ, 90
«Հանովեր» - «Ֆրայբուրգ»՝ 3:2
Սաբոլչ Հուստի, 45, Արտյոմ Ռուդնեւ, 65, Էդգար Բրիբ, 80 – Ջոնաթան Շմիդ, 50, Ֆիլիպ Զուլեչներ, 78
«Մայնց» - «Համբուրգ»՝ 3:2
Էլկին Սոտո, 8, Յունաս Մալի, 65, Սինձի Օկազակի, 82 – Պյեր-Միշել Լասոգա, 12, Իվո Իլիչեւիչ, 84
«Հոֆենհայմ» - «Բրաունշվեյգ»՝ 3:1
Սեբաստիան Ռուդի, 15, Ռոբերտո Ֆիրմինո, 65, Կեւին Ֆոլանդ, 70 – Յան Հոչշտեյդտ, 88
«Աուգսբուրգ» - «Այնտրախտ»՝ 2:1
Ռագնան Կլավան, 29, Անդրե Հան, 80 – Խոսելու, 16
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի