Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանի 9-րդ գոլը, «Բորուսիայի» հաղթական ավարտը

19:23   10 մայիսի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակով ավարտեց ֆուտբոլի Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը: Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Բեռլինում 4:0 հաշվով պարտության մատնեց «Հերտային»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման եւ 82-րդ րոպեին խփեց խաղի վերջին գոլը: Մխիթարյանը Գերմանիայի առաջնությունն ավարտեց 9 գոլով եւ 9 գոլային փոխանցմամբ:

«Բորուսիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով 20 գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու: Հաջորդ մրցաշրջանում Լեւանդովսկին տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»:

Չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բավարիան» պերուացի Կլաուդիո Պիզարոյի գոլի շնորհիվ Մյունխենում նվազագույն հաշվով հաղթեց «Շտուտգարտին»: Փոխչեմպիոն «Բորուսիայի» եւ «Բավարիայի» պես Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցին նաեւ Լեւերկուզենի «Բայերն» ու Գելզենկիրխենի «Շալկեն»: «Նյուրնբերգն» ու Բրաունշվեյգի «Այնտրախտը» դուրս մնացին Բունդեսլիգայից, իսկ 16-րդ տեղը գրաված «Համբուրգն» անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Հերտա» - «Բորուսիա Դ՝ 0:4

Ռոբերտ Լեւանդովսկի, 41, 81, Միլոշ Յոյիչ, 44, Հենրիխ Մխիթարյան, 82

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 1:0

Կլաուդիո Պիզարո, 90+2

«Բայեր» - «Վերդեր»՝ 2:1

Օմեր Տոպրակ, 32, Սոն Հյոն Մին, 54 – Թեոդոր Գաբրե Սելասիե, 21

«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Մ՝ 3:1

Կեւին Դե Բրույնե, 30, Իվան Պերիշիչ, 68, Ռոբին Կնոխե, 81 – Կրիստոֆ Կրամեր, 64

«Շալկե» - «Նյուրնբերգ»՝ 4:1

Լեոն Գորետցկա, 6, Ռոման Նոյշտեդտեր, 40, Յուլիան Դրաքսլեր, 76, Չինեդու Օբասի, 90– Յոսիպ Դրմիչ, 90

«Հանովեր» - «Ֆրայբուրգ»՝ 3:2

Սաբոլչ Հուստի, 45, Արտյոմ Ռուդնեւ, 65, Էդգար Բրիբ, 80 – Ջոնաթան Շմիդ, 50, Ֆիլիպ Զուլեչներ, 78

«Մայնց» - «Համբուրգ»՝ 3:2

Էլկին Սոտո, 8, Յունաս Մալի, 65, Սինձի Օկազակի, 82 – Պյեր-Միշել Լասոգա, 12, Իվո Իլիչեւիչ, 84

«Հոֆենհայմ» - «Բրաունշվեյգ»՝ 3:1

Սեբաստիան Ռուդի, 15, Ռոբերտո Ֆիրմինո, 65, Կեւին Ֆոլանդ, 70 – Յան Հոչշտեյդտ, 88

«Աուգսբուրգ» - «Այնտրախտ»՝ 2:1

Ռագնան Կլավան, 29, Անդրե Հան, 80 – Խոսելու, 16



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.