Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 29-րդ տուրում «Ուրալը» Եկատերինբուրգում ընդունեց Կրասնոդարի «Կուբանին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: «Ուրալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որի վաստակած 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Ասեւեդոն: «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը պահեստայինների թվում էր: «Ուրալն» ունի 31միավոր եւ 11-րդ տեղում է: «Կուբանը» 38 միավորով 7-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր
«Ուրալ» - «Կուբան»՝ 2:1
Խերսոն Ասեւեդո, 26, 11մ, Դենիս Դորոժին, 83 – Վլադիսլավ Իգնատեւ, 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում