12:34  ,  10 մայիսի, 2014

«Ուրալ» - «Կուբան». Էդգար Մանուչարյանը տանտերերի մեկնարկային կազմում է, Թումասյանը՝ ոչ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական խաղադաշտում կմրցի Կրասնոդարի «Կուբանի» հետ։

Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը խաղադաշտ դուրս կգա առաջին րոպեից, իսկ պաշտպան Դենիս Թումասյանը պահեստայինների նստարանին է։

«Ուրալ». Զաբոլոտնի, Խոզին, Բելոզյերով, Օտեսեն, Դանցեւ, Ֆիդլեր, Երոխին, Ասեւեդո, Կոման, Էդգար Մանուչարյան, Լունգու։

Մայիսի 10-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English