11:49  ,  10 մայիսի, 2014

Վատցկե. Իմոբիլեն շատ է ցանկանում տեղափոխվել «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն հայտարարել է, որ «Տորինոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ցանկանում է տեղափոխվել գերմանական ակումբ։

«Կարող եմ հաստատել, որ Իմոբիլեն շատ է ցանկանում տեղափոխվել «Բորուսիա»։ Ավելացնելու բան չունեմ։ Երբ հայտարարելու որեւէ բան ունենանք, ապա կանենք դա»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թուրինում կայացել է «Բորուսիայի» եւ ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքի կեսն ունեցող «Յուվենտուսի» ներկայացուցիչների միջեւ հանդիպումը։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը Յուրգեն Կլոպի թիմի համար կարող է արժենալ 20 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Իմոբիլեն 21 գոլով գլխավորում է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English