21:20  ,  8 մայիսի, 2014

«Ռոստովը»՝ Ռուսաստանի գավաթակիր

Ֆուտբոլի Ռուսաստանի Գավաթի եզրափակիչում «Ռոստովը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեց «Կրասնոդարից»՝ հաղթելով 6։5 հաշվով։

Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։ Հանդիպման 77-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Կրասնոդարի» կիսապաշտպան Մաուրիսիո Պերեյրան։ Լրացուցիչ ժամանակում կարմիր քարտ ստացավ նաեւ «Ռոստովի» անգոլացի պաշտպան Բաստոսը։

«Ռոստովը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը։ 

Ռուսաստանի Գավաթ, եզրափակիչ

«Կրասնոդար» - «Ռոստով»՝ 0։0 (11մ.՝ 5։6)

Հեռացումներ՝ Մաուրիսիո Պերեյրա, 77 («Կրասնոդար»), Բաստոս, 11 («Ռոստով»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով