14:40  ,  8 մայիսի, 2014

Նոր անուններ Հայաստանի հավաքականում

ՀՖՖ-ն 18 ակումբների պաշտոնական հրավերներ է ուղարկել Հայաստանի հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների առաջիկա խաղերին մասնակցելու նպատակով:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից ազգային թիմ է հրավիրել 19 խաղացողների, այդ թվում՝ պերուական «Ալիանսայի» հարձակվող Մաուրո Գեւգեոզյանին, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանին, Ֆինլանդիայի «Յարոյի» հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանին եւ Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդական թիմի ավագ Արթուր Միրանյանին:

Հայաստանի հավաքական

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

Արտակ Եդիգարյան, «Ժալգիրիս», Լիտվա

Լեւոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Գեւորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան, «Վիլեմ II», Հոլանդիա

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Ալեքսանդր Թումասյան, «Յարո», Ֆինլանդիա

Արմեն Համբարձումյան, ԲԿՄԱ, Մոսկվա, Ռուսաստան

Մաուրո Գեւգեոզյան, «Ալիանսա», Պերու

Արթուր Միրանյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ», Ռուսաստան 

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ: Երեւանում Հայաստանի թիմի հավաքը կմեկնարկի մայիսի 21-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում