16:53  ,  5 մայիսի, 2014

Յուրա Մովսիսյանի գոլը՝ 28-րդ տուրի լավագույն հնգյակում

Championat.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը։

5-րդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլը՝ «Տոմի» դեմ խաղում։ Լավագույն գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի ԲԿՄԱ-ի սերբ կիսապաշտպան Զորան Տոշիչը։

Հիշեցնենք, որ 26-ամյա Մովսիսյանի գոլը չի փրկել «Սպարտակին» պարտությունից՝ 1։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում