13:10  ,  3 մայիսի, 2014

«Տոմ» - «Սպարտակ». Մեկնարկային կազմեր

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակն» արտագնա հանդիպում կանցկացնի «Տոմի» հետ։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ կիսապաշտպան Արաս Օզբիլիս հյուրերի մեկնարկային կազմում են։

«Սպարտակ». Դիկան, Բոկետի, Մակեեւ, Կ. Կոմբարով, Դ. Կոմբարով, Ռոմուլո, Կոստա, Խուրադո, Յակովլեւ, Օզբիլիս, Մովսիսյան։

Մայիսի 3-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։00-ին։

Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրից հետո «Սպարտակն» ունի 44 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ «Տոմը» 25 միավորով 14-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում