11:46  ,  2 մայիսի, 2014

Խոսեպ Գվարդիոլան մտադիր է ձեռք բերել 5 ֆուտբոլիստների

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը մտադիր է ձեռք բերել 5 ֆուտբոլիստների, փոխանցում է Focus.de-ն։ Այդ ֆուտբոլիստների մեծամասնությունը հանդես կգա կիսապաշտպանությունում։

Հիշեցնենք, որ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 0։4 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»։ Դրանից հետո Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է հասկանալ, թե ինչքանով է ներկա կազմը համապատասխանում իր փիլիսոփայությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում