10:29  ,  29 ապրիլի, 2014

Եվգենի Պլյուշչենկոն վերադարձել է սահադաշտ (ֆոտո)

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մարտի 3-ին կայացած մեջքի վիրահատությունից հետո առաջին անգամ դուրս է եկել սահադաշտ։ 31-ամյա գեղասահորդն իրեն լավ է զգում։ Այդ մասին Պլյուշչենկոն հաղորդել է թվիթերյան իր էջում։

«Այս փոքրիկ հրեշտակ Միա Հոնդայի շնորհիվ առաջին անգամ դուրս եկա սահադաշտ վիրահատությունից հետո։ Ինձ հիանալի եմ զգում»,- գրել է ռուսաստանցի մարզիկը։

Հիշեցնենք, որ Սոչիում Պլյուշչենկոն մարզման ժամանակ անհաջող վայրէջք էր կատարել, կոտրվել էր ողնաշարի չորս պտուտակներից մեկը։ Բժիշկների խոսքով՝ Պլյուշչենկոն լրջորեն վտանգում էր առողջությունը եւ կարող էր հաշմանդամ դառնալ, եթե պտուտակը սկսեր շարժվել։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում