Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Եգոր Տիտովը խոսել է ռուսական ակումբի վերջին անհաջողությունների մասին։ Նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ լեգիոնականներն արժանի խաղ չեն ցուցադրում, բացառությամբ՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի։
«Օտարերկրացիները պետք է ավելի ուժեղ լինեն ռուսներից։ «Սպարտակում» դա տեղի չի ունենում։ Հաճելի բացառություն է Յուրա Մովսիսյանը։ Նա Մեսի չի, սակայն, իհարկե, միշտ պահում է խաղամակարդակը՝ որոշակի շեմից ցածր երբեք չի իջնում։ Իսկ կայունությունը մեր գործում ամենակարեւորն է»,- Տիտովի խոսքը մեջբերում է Sport-Express-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում