20:56  ,  27 ապրիլի, 2014

«Փյունիկը» բաց թողեց հաղթանակը

«Փյունիկ» - «Գանձասար» խաղով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանի վաստակած եւ անվրեպ իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ «Փյունիկը» մինչեւ 90-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն Նարեկ Բեգլարյանը «Գանձասարին» փրկեց պարտությունից:

Առաջնության ավարտից 4 տուր առաջ չեմպիոնական մրցավազքն ավելի սրվեց: Առաջատար «Արարատն» ունի 43 միավոր, «Բանանցը»՝ 41, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Միկան»՝ 40: «Շիրակը» հավաքել է 38 միավոր, իսկ «Փյունիկը» 31 միավորով 5-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր 

Ապրիլի 27

«Փյունիկ» - «Գանձասար»՝ 1:1

Աղվան Պապիկյան, 6 (11մ.) – Նարեկ Բեգլարյան, 90

«Ուլիս» - «Բանանց»՝ 0:1

Հովհաննես Համբարձումյան, 90

Ապրիլի 26 

«Միկա» - «Արարատ»՝ 2:0

Վարդգես Սաթումյան, 12 (11մ.), Տիգրան Բարսեղյան, 15

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 4:1

Լամին Յորո, 2, Սերժ Դեբլե, 42, 58, Դավիթ Հակոբյան, 51 – Նորայր Գյոզալյան, 48 (11մ.)

Ֆոտո՝ «Փյունիկի» կայք

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում